2016թ-ի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորումը գրավեց Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը (ՊՊԾ), ինչին հաջորդորդեցին մի քանի օր շարունակվող ցույցերը: Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից մեկնարկած երթի ցուցարարները Սարի թաղում և Խորենացի փողոցում բախվեցին ոստիկանների հետ: Ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր, որից տուժեցին շուրջ երեք տասնյակ լրագրողներ, Սարի թաղի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ըստ […]
Անդրադառնալով Դավիթաշենում տասնյակ բարդիներ հատելուն՝ Տարոն Մարգարյանն ասել է՝ «Վանդալիզմություն ա տեղի ունեցել»։
Հակագովազդ՝ «Ապրիլը ՀՀԿ-ի ապագան է»։ Հոլովակը խնդրականացնում է ընտրություններն ընդհանուր առումով՝ ի տարբերություն այնպիսի քննադատության, որն ավելի շատ միտված է լոկ ընտրակեղծիքների հարցը բարձրաձայնել՝ առանց մտածելու ընտրությունների ինչ լինելը։
Ձեզ ենք ներկայացնում «Կյանք ու կռիվ» ֆիլմի այլընտրանքային թրեյլերը, որը, մեր համոզմամբ, ավելի հավատարիմ է ֆիլմի բնույթին և ուղղվածությանը:
2017-ի նախօրեին Երևանի փողոցներում նորից հայտնվեցին ցուցադրականությունից և շքեղության նմանակումից բացի այլ նպատակի մասին չխոսող առարկաներ։
2016 թվականի մարտի 1-ին ոստիկանները միտինգի ներկայացան ծաղիկներով՝ որպես հարգանքի տուրք 10 զոհերի հիշատակին։ Նրանցից ոմանք, վստահաբար, 2008-ի մարտի 1-ին մասնակցել են խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական զինված հարձակմանը և դրան հաջորդած դեպքերին։ Մեղավորները գործի շրջանակում բացահայտված չեն, և մինչ օրս ոստիկանները պարբերաբար բռնություն են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Երևանի քաղաքապետարանը այս տարի 200 միլիոն դրամ է ծախսել Էրեբունի-Երևան տոնակատարության համար, 60 միլիոն դրամ է հատկացրել Նոր տարվա տոնական լուսավորության համար, ընդհանուր առմամբ միլիարդավոր դրամներ 2013 թվականին Երևանի բյուջեից ծախսվել են կասկածելի նպատակներով և գրպանվել պաշտոնյաների կողմից: 2013 թվականին Հայաստանում բնակչության 35 տոկոսն ապրում է աղքատության պայմաններում, նրանց գրպանի եկամուտը շարունակում է նվազել … […]