Անդրադառնալով Դավիթաշենում տասնյակ բարդիներ հատելուն՝ Տարոն Մարգարյանն ասել է՝ «Վանդալիզմություն ա տեղի ունեցել»։
Հակագովազդ՝ «Ապրիլը ՀՀԿ-ի ապագան է»։ Հոլովակը խնդրականացնում է ընտրություններն ընդհանուր առումով՝ ի տարբերություն այնպիսի քննադատության, որն ավելի շատ միտված է լոկ ընտրակեղծիքների հարցը բարձրաձայնել՝ առանց մտածելու ընտրությունների ինչ լինելը։
Ձեզ ենք ներկայացնում «Կյանք ու կռիվ» ֆիլմի այլընտրանքային թրեյլերը, որը, մեր համոզմամբ, ավելի հավատարիմ է ֆիլմի բնույթին և ուղղվածությանը:
17․03․2017-ին կայացավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին նվիրված երթ։
Ճարտարապետության պատմաբան, Ալվար Աալտոյի թանգարանի հետազոտող, Սևանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի միջազգային խորհրդատու Յոնաս Մալմբերգի դասախոսությունը՝ Պայմիոյի առողջարանի պահպանության կառավարման պլանի ձևավորման նախագծի մասին։ Ալվար Աալտոյի Պայմիոյի առողջարանի, ինչպես նաև Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի Սևանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծերը ընդգրկված են Փոլ Գեթի հիմնադրամի «Պահպանել Արդի» ծրագրի շրջանակում։ Lecture on Paimio sanatorium […]
Մարտի 1-ին, ժամը 18:00-ին, 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օրը Ազատության հրապարակում կայացավ հանրահավաք-երթ:
14․02․2017-ին տեղի ունեցավ երթ՝ Արթուր Սարգսյանին (hաց բերող) ազատ արձակելու պահանջով։
Քաղաքական արվեստը արվեստգետի պատասխանատվությունն է: Էսթետիկական պատասխանատվություն առաջին հերթին: Հիմա շատ դժվար է էսթետիկական արվեստ անելը: Հենց էսթետիկական արվեստն է քաղաքական, որովհետև մարտահրավերների պատասխանը այդպիսին է: Ինչպես մտածել քաղաքականը, որ լինի էսթետիկական: Այսինքն լինի ճաշակ, ընտրություն: Թող որ վատ ճաշակ: Էսթետիկական ընտրությունը մեզ հնարավորություն է տալիս քննադատաբար վերաբերվել քաղաքական գործիչներին, ստեղծագործական ընտրություն կատարել: Ինչո՞ւ են […]
2017-ի նախօրեին Երևանի փողոցներում նորից հայտնվեցին ցուցադրականությունից և շքեղության նմանակումից բացի այլ նպատակի մասին չխոսող առարկաներ։