Երևան քաղաքում կան հանրային տարածքներ, որոնց նպատակահարմար կամ գործածելի լինելը գտնվում է վիճելիի ոլորտում մի շարք պատճառներով: Էկոլոգիական-առողջապահական տեսանկյունից առանձնակի ուշադրության է արժանի Հյուսիսային պողոտան` բետոնից, ապակուց և քարից բաղկացած մի ծավալ, որտեղ գրեթե բացակայում է կանաչ գոտին: Բժիշկ-թոքաբանի պնդմամբ ՝ պողոտայում «շնչելու օդ չկա»: Մինչ օրս քաղաքում շարունակ կրճատվում է բուսականությունը, փոխարենը հայտնվում են […]