Ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին Մատենադարանի մոտից մեկնարկեց Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության «Լուսավորման երթը»` ընդդեմ կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի :
սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ բերելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:
Armenian citizens share their experience of civic struggle to preserve the Mashtots Park and express their solidarity with the Georgian activists protecting Vake Park in Tbilisi from construction of a hotel. Հայաստանի քաղաքացիները կիսում են Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի իրենց փորձը և համերաշխություն հայտնում Թբիլիսիի Վակեի պուրակը հյուրանոցի շինարարությունից պաշտպանող ակտիվիստներին: Save Vake Park! Փրկե՛նք […]
Երևանի քաղաքապետարանը այս տարի 200 միլիոն դրամ է ծախսել Էրեբունի-Երևան տոնակատարության համար, 60 միլիոն դրամ է հատկացրել Նոր տարվա տոնական լուսավորության համար, ընդհանուր առմամբ միլիարդավոր դրամներ 2013 թվականին Երևանի բյուջեից ծախսվել են կասկածելի նպատակներով և գրպանվել պաշտոնյաների կողմից: 2013 թվականին Հայաստանում բնակչության 35 տոկոսն ապրում է աղքատության պայմաններում, նրանց գրպանի եկամուտը շարունակում է նվազել … […]
23.12.2013-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում տեղի էր ունենում դեկտեմբերի 2-ին Երևանում ստարագրված ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը: Զուգահեռ ԱԺ-ի հարևանությամբ տեղի էր ունենում բողաքի ցույց. ակցիայի մասնակիցները համաձայնագրի ընդունումը ՀՀԿ պատգամավորների կողմից որակում էին որպես «պետական մակարդակի ծանրագույն հանցագործություն»:
Բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, 2014թ.-ի հունվարի 1-ից նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ստանալու են 6.6-ից մինչև 13.0% ԿՐՃԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ կախված աշխատավարձի չափից: Աշխատավարձի կրճատված մասը փոխանցվելու է կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարին լրանալուց հետո վերադարձնելու պայմանով: Այս խնդրի կապակցությամբ ձևավորվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնություն: Պայքարի […]
10.12.2013-ին Երևանում տեղի ունեցավ երթ՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան
Մարց գյուղում ապօրինի կառուցվող ՀԷԿ-ի դեմ պայքարը շարունակվում է :
14.11.2013-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ 100° քաղաքացիական նախաձեռնության հանրային քննարկումը: լուսանկարը՝ Անի Գևորգյանի