Վավերագրական ֆիլմն անդրադառնում է հայաստանյան սոցիալ-տնտեսական, քաղաքական, բնապահպանական խնդիրների ընկալմանը և լուսաբանմանը։ Մասնավորաբար՝ Ալավերդի քաղաքի և դրա անբաժանելի մասի՝ պղնձամոլիբդենային կոմբինատի փոխառնչություններին։ Ի ցույց են դրվում սոցիալական իրականության և դրա լուսաբանման հակասությունները՝ դիտողին թողնելով եզրահանգում անելու գործը: Հեղինակ` Անուշ Տիտանյանի Նախագծի ղեկավար` Դավիթ Ստեփանյան Ֆիլմն իրականացվել է «ACTV այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի» շրջանակում, Ժողովրդավարության եվրոպական […]
ԱՐԽԻՎ Ներկայացնում ենք 02.04.2013-ին տեղի ունեցած հրապարակային զրույցի տեսագրությունը։
Ինչպիսի՞ մարդիկ են մասնակցում քաղաքական շարժումներին, ինչպե՞ս է անդրադառնում մասնակցությունը նրանց մտածողության փոփոխության և առօրյաի վրա, ինչու՞ են նրանք շարունակում ակտիվ մնալ հանրային կյանքում կամ՝ դադար առնում: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունից սկսած մինչև «Վճարում ենք 100 դրամ»-ը Գայանե Մելքոմ Մելքոմյանը կարևոր ներդրում է ունեցել պայքարի տարբեր ճակատներում, սակայն վերջին տարիներին ավելի շատ զբաղվում […]
«Գենդեր» եզրույթն առաջին անգամ ակտիվորեն գործածել են ամերիկացի ֆեմինիստները, որոնք ցանկանում էին մատնանշել կին և տղամարդ սուբյեկտիվ ինքնություններին տրված և մշտապես վերակերտվող դերերի բացառապես հասարակական բնույթը: Այս նոր հղացքը կոչված էր ժխտելու «սեռ» կամ «սեռական տարբերություն» եզրերին բնորոշ կենսաբանական դետերմինիզմը՝ միաժամանակ ի ցույց դնելով կանացիության և առնականության նորմատիվային սահմանումները: Գենդերի՝ իբրև եզրույթ կիրառումը բացառում է […]
Ազգն այն հասկացությունն է, որ կարող ենք լսել տարբեր իրավիճակներում, տարբեր խոսակցությունների ընթացքում: Առաջին հայացքից կարծես թե պարզ է, թե ինչի մասին ենք խոսում: Բայց երբ փորձում ես սահմանել, թե ինչ նկատի ունի որևէ մեկը` բառը կիրառելով, առաջ են գալիս դժվարություններ: Դժվարությունն առաջ է գալիս ոչ միայն կամայական մեկի, այլև այս հասկացության ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների […]
Ներկայացում (ռեպրեզենտացում) (representation) Փոխնիփոխ կօգտագործեմ ռեպրեզենտացում, ներկայացում, պատկերում բառերը՝ ավելի շատ ընդգծելու համար այս պահին հարմար տերմին չունենալու փաստը։ «Ներկայացում» բառը, մի կողմից, չի ապահովում presentation/representation տարբերակումը (թերևս ինչ-որ ձևով արտացոլելով ռուսերենում առկա նման դժվարությունը), իսկ մյուս կողմից էլ՝ թույլ չի տալիս այլ բառով հեշտությամբ փոխարինում, քանի որ ստորև քննարկվող «ռեպրեզենտացում» իմաստով հաստատված է բազմաթիվ […]
Տեսանյութը պատրաստվել է «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի «Այլընտրանքային լուսաբանում» դասընթացի շրջանակում: Տեսական մասի ղեկավար՝ Դավիթ Ստեփանյան Գործնական մասի ղեկավար՝ Վահե Բուդումյան Հեղինակ՝ Էլիզա Բալայան
2016թ-ի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորումը գրավեց Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը (ՊՊԾ), ինչին հաջորդորդեցին մի քանի օր շարունակվող ցույցերը: Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից մեկնարկած երթի ցուցարարները Սարի թաղում և Խորենացի փողոցում բախվեցին ոստիկանների հետ: Ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր, որից տուժեցին շուրջ երեք տասնյակ լրագրողներ, Սարի թաղի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ըստ […]
POLITICS, POLICY, POLITY հասկացություններն արտացոլում են քաղաքականի երեք տարբեր, բայց փոխկապակցված չափումները: Դրանք առաջադրվել են անգլոամերիկյան քաղաքագիտական ավանդույթում եւ ինչպես մյուս եվրոպական լեզուներում (իհարկե, բացառությամբ անգլերենի), հայերենում նույնպես չկան մեկ բառով արտահայտվելիք դրանցից երկուսի համարժեքները: POLITICS, POLICY, POLITY հասկացությունները ձեւավորվել են քաղաքագիտության մեջ ազդեցիկ ռացիոնալ ընտրության կամ ավելի լայն խաղերի տեսության, ինստիտուցիոնալիզմի եւ բիհեւիորիզմի շրջանակում: […]