Մեր քաղաքական ու սոցիալական բառապաշարի ոչ պակաս կարեւոր տարրերից է հեղինակությունը, որը եւս կարող է նույնացվել իշխանության հետ, եւ իշխանության հետ այդ նույնացումն ունի իր որոշակի պատճառները: Հեղինակությունն իբրեւ այդպիսին, ստուգաբանական առումով, ենթադրում է, որ կա ինչ որ մեկը, ով հեղինակ է` իր սեփական գործողությունների, խոսքերի սկիզբը դնողն է: Անգլերենում authority-ին շատ դեպքերում անհրաժեշտ է […]
Իշխանությունը եւ բռնությունը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ սոցիալական բառապաշարում կենտրոնական տեղ են զբաղեցնում: Ընդ որում այս երկու հասկացությունները եւ այս երկու բառերը մեկը մյուսի հետ հաճախ սերտորեն կապակցվում են: Հին Հունաստանում իշխանությունը նշանակող երկու բառեր կային. առաջինը αρχή /արխե/-ն է, որը թարգմանաբար նշանակում է սկիզբ, արմատ, աղբյուր, եւ մեզ հայտնի անարխիա, օլիգարխիա, պոլիարխիա, մոնարխիա […]
«Նարատիվ» բառը փորձելով թարգմանել հայերեն՝ ես հարմար գտա օգտագործել «պատում» բառը: Չգիտեմ՝ որքանով հաջող, բայց ես իմ դասերի ժամանակ օգտագործում եմ այդ բառը նարատիվ բառի հետ հավասար կամ նրա փոխարեն: Պատում բառը ունի առավելություն մեզ հայտնի մյուս բառերի նկատմամբ նրանով, որ որոշ ընդհանրացված իմաստ ունի` հերոսապատում, հայապատում… Կարճ սահմանում՝ ինչ է պատումը: Պատումը լեզվի կազմակերպումն […]
«Դիսկուրս» տերմինի համար հայերենում օգտագործում են մի քանի բառեր. խոսույթ, քննախոսություն, տրամասություն, գուցե էլի ուրիշ բառեր, որոնց ես հանդիպել եմ: Թվում է, թե առայժմ դրանցից ոչ մեկը չի կայունացել, չի հաստատվել, և ես կօգտագործեմ դիսկուրս բառը՝ մտքի մեջ ունենալով նաև այդ հայերեն տարբերակները: Բոլոր երեք բառերն էլ իրականում ունեն առավելությունը՝ նշանակելու գործողություն և դրանով իսկ […]
Գաղափարաբանություն-գերիշխանություն Կխոսեմ «գաղափարաբանություն» և նրան լծորդված «գերիշխանություն» հասկացությունների մասին. Երկուսն էլ մեզ հայտնի են իրենց անուններով խորհրդային ժամանակից՝ ռուսերեն տարբերակով «իդեոլոգիա» և «հեգեմոնիա»: Երկու բառերն էլ, այս իմաստով, որ մենք օգտագործում ենք, ծագել և զարգացել են մարքսիստական ավանդության շրջանակում, թեևգերիշխանություն բառի շուրջ հետազոտական ինքնույրուն տիրույթ է ձևավորվել, որը բավական հեռացել է մարքսիստական շրջանակներից: Սովորաբար բառը […]