Հակագովազդ՝ «Ապրիլը ՀՀԿ-ի ապագան է»։ Հոլովակը խնդրականացնում է ընտրություններն ընդհանուր առումով՝ ի տարբերություն այնպիսի քննադատության, որն ավելի շատ միտված է լոկ ընտրակեղծիքների հարցը բարձրաձայնել՝ առանց մտածելու ընտրությունների ինչ լինելը։
2016 թվականի մարտի 1-ին ոստիկանները միտինգի ներկայացան ծաղիկներով՝ որպես հարգանքի տուրք 10 զոհերի հիշատակին։ Նրանցից ոմանք, վստահաբար, 2008-ի մարտի 1-ին մասնակցել են խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական զինված հարձակմանը և դրան հաջորդած դեպքերին։ Մեղավորները գործի շրջանակում բացահայտված չեն, և մինչ օրս ոստիկանները պարբերաբար բռնություն են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Armenian citizens share their experience of civic struggle to preserve the Mashtots Park and express their solidarity with the Georgian activists protecting Vake Park in Tbilisi from construction of a hotel. Հայաստանի քաղաքացիները կիսում են Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի իրենց փորձը և համերաշխություն հայտնում Թբիլիսիի Վակեի պուրակը հյուրանոցի շինարարությունից պաշտպանող ակտիվիստներին: Save Vake Park! Փրկե՛նք […]
Երևանի քաղաքապետարանը այս տարի 200 միլիոն դրամ է ծախսել Էրեբունի-Երևան տոնակատարության համար, 60 միլիոն դրամ է հատկացրել Նոր տարվա տոնական լուսավորության համար, ընդհանուր առմամբ միլիարդավոր դրամներ 2013 թվականին Երևանի բյուջեից ծախսվել են կասկածելի նպատակներով և գրպանվել պաշտոնյաների կողմից: 2013 թվականին Հայաստանում բնակչության 35 տոկոսն ապրում է աղքատության պայմաններում, նրանց գրպանի եկամուտը շարունակում է նվազել … […]
Բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, 2014թ.-ի հունվարի 1-ից նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ստանալու են 6.6-ից մինչև 13.0% ԿՐՃԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ կախված աշխատավարձի չափից: Աշխատավարձի կրճատված մասը փոխանցվելու է կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարին լրանալուց հետո վերադարձնելու պայմանով: Այս խնդրի կապակցությամբ ձևավորվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնություն: Պայքարի […]