Ինչպե՞ս է այսօր ընկալվում «հանրային» հասկացությունը: Արդյո՞ք դրան առնչվող մյուս հիպոթեզները պարզ են ու հստակ: Արդյո՞ք գործում է «հասարակական»-ի ընկալման և սոցիալական կառույցի միջև կապը: Որքանո՞վ են շոշափելի հանրայինի, սոցիալականի, պետության և մասնավորի միջև եղած սահմանները: Փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակերում իրականացված հարցազրույցների շարքը փորձ է տեղեկանալու տարբեր սոցիալական խմբերում շրջանառվող կարծիքներին ու պատկերացումներին` միաժամանակ […]
Նոյեմբերի 25` Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր Երթ 13:00 – Իսահակյանի արձանի մոտից – Մոսկվա կինոթատրոնի մոտ- Կանանց ռեսուրսային կենտրոն, Կանանց աջակցման կենտրոն, Հույսի կամուրջ, PINK, IWPR
Երևան քաղաքում կան հանրային տարածքներ, որոնց նպատակահարմար կամ գործածելի լինելը գտնվում է վիճելիի ոլորտում մի շարք պատճառներով: Էկոլոգիական-առողջապահական տեսանկյունից առանձնակի ուշադրության է արժանի Հյուսիսային պողոտան` բետոնից, ապակուց և քարից բաղկացած մի ծավալ, որտեղ գրեթե բացակայում է կանաչ գոտին: Բժիշկ-թոքաբանի պնդմամբ ՝ պողոտայում «շնչելու օդ չկա»: Մինչ օրս քաղաքում շարունակ կրճատվում է բուսականությունը, փոխարենը հայտնվում են […]
վերանայելով արխիվը
08.09.2012 Գնելով գյուղմթերք Թեղուտ և Շնող համայնքների գյուղացիներից` յուրաքանչյուրը օգնում է կանխել գյուղական համայնքների բնակիչներին սպառնացող հանքարդյունաբերող ընկերությունների շահագործումից ու թալանից: Այսօր Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ հերթական հանքի շահագործման թույլտվության համար որպես հիմնավորվում բերվում է միայն տեղի բնակչության ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը՝ առանց տվյալ շրջանի զարգացման այլ հնարավորություններն ուսումնասիրելու: Տեղի բնակիչներն […]
Հանրային հասցեներ նախագծի շրջանակներում ուսումնասիրվել են 1980-ականներին բացված Կոմերիտմիության այգի (շուրջ 20 հեկտար) եւ Ֆանտաններ (շուրջ 10 հեկտար) զբոսայգիները, որոնք միմյանցից բաժանվում են Վազգեն Սարգսյան (նախկին Լենինգրադյան) փողոցով եւ ավարտվում Անտառավան (նախկին Մանուշյան) փողոցում: Վաղ 1990-ականներից մինչ օրս այս տարածքներում հաստատված են տնակային ավաններ, որտեղ, ի թիվս թիթեղե տնակների, կառուցվել են նաեւ քարե շինություններ: Չնայած […]
04.07.2012 Ակցիա Ազգային ժողովի դիմաց` իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբո/ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ օրը ԱԺ դահլիճում էին նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնց հետ պետք է հանդիպեր Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը: Բողոքն ուղղված էր հունիսի 17-ին Նեմեց Ռուբոյի ընտանիքին պատկանող Հարսնաքար համալիրում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ Ռուբեն […]