20.07.2013 Քաղաքացիական ակտիվիստները և այլ Հ.Հ. քաղաքացիներ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցի են դուրս եկել Երևանի տարբեր վայրերում: Նրանց նույնիսկ աջակցում են որոշ վարորդներ:
21.12.2012 Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ: Ակցիան նպատակ ուներ կոչ անել գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը և […]
Ինչպե՞ս է այսօր ընկալվում «հանրային» հասկացությունը: Արդյո՞ք դրան առնչվող մյուս հիպոթեզները պարզ են ու հստակ: Արդյո՞ք գործում է «հասարակական»-ի ընկալման և սոցիալական կառույցի միջև կապը: Որքանո՞վ են շոշափելի հանրայինի, սոցիալականի, պետության և մասնավորի միջև եղած սահմանները: Փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակերում իրականացված հարցազրույցների շարքը փորձ է տեղեկանալու տարբեր սոցիալական խմբերում շրջանառվող կարծիքներին ու պատկերացումներին` միաժամանակ […]
Նոյեմբերի 25` Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր Երթ 13:00 – Իսահակյանի արձանի մոտից – Մոսկվա կինոթատրոնի մոտ- Կանանց ռեսուրսային կենտրոն, Կանանց աջակցման կենտրոն, Հույսի կամուրջ, PINK, IWPR
Երևան քաղաքում կան հանրային տարածքներ, որոնց նպատակահարմար կամ գործածելի լինելը գտնվում է վիճելիի ոլորտում մի շարք պատճառներով: Էկոլոգիական-առողջապահական տեսանկյունից առանձնակի ուշադրության է արժանի Հյուսիսային պողոտան` բետոնից, ապակուց և քարից բաղկացած մի ծավալ, որտեղ գրեթե բացակայում է կանաչ գոտին: Բժիշկ-թոքաբանի պնդմամբ ՝ պողոտայում «շնչելու օդ չկա»: Մինչ օրս քաղաքում շարունակ կրճատվում է բուսականությունը, փոխարենը հայտնվում են […]
վերանայելով արխիվը
08.09.2012 Գնելով գյուղմթերք Թեղուտ և Շնող համայնքների գյուղացիներից` յուրաքանչյուրը օգնում է կանխել գյուղական համայնքների բնակիչներին սպառնացող հանքարդյունաբերող ընկերությունների շահագործումից ու թալանից: Այսօր Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ հերթական հանքի շահագործման թույլտվության համար որպես հիմնավորվում բերվում է միայն տեղի բնակչության ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը՝ առանց տվյալ շրջանի զարգացման այլ հնարավորություններն ուսումնասիրելու: Տեղի բնակիչներն […]