«Տրանսֆորմերը» շարժական բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր է, որը փոխակերպվում է բեմի, գրադարանի, համակարգչային լաբորատորիայի, կինոթատրոնի, ցուցասրահի և այլն: Շրջելով Հայաստանի տարբեր մարզերով` մեքենան կանգ կառնի տարբեր քաղաքների հանրային վայրերում` առաջարկելով մի շարք միջոցառումներ բնապահպանական, սոցիալական, քաղաքացիական ակտիվության, գենդերային և այլ հիմնախնդիրների շուրջ: Ծրագիրը ծառայում է որպես հարթակ ակտիվ մասնակցային գործընթացների, բանավեճի և կրթության, սոցիալ-մշակութային և քաղաքացիական […]
Աֆրիկյանների տան մոտ, որը քանդման ենթակա է, կայացավ բողոքի ցույց ի պաշտպանություն հուշարձանի, որի ընթացքում ակցիայի մասնակիցները լուսանկարում էին շենքը և գրաֆիտիներ անում կից մետաղյա պատնեշի վրա:
Մարտի 28-ին « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպեց խորհրդանշական լուռ ակցիա՝ առանց կոչերի: 28-ից սկսած Սահմանադրական դատարանը քննելու է կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցը:
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության Հրապարակում անկացրեց հանրահավաք, այնուհետև՝ երթ: Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ կենսաթոշակների վերաբերյալ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս:
Ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին Մատենադարանի մոտից մեկնարկեց Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության «Լուսավորման երթը»` ընդդեմ կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի :
սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ բերելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:
Armenian citizens share their experience of civic struggle to preserve the Mashtots Park and express their solidarity with the Georgian activists protecting Vake Park in Tbilisi from construction of a hotel. Հայաստանի քաղաքացիները կիսում են Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի իրենց փորձը և համերաշխություն հայտնում Թբիլիսիի Վակեի պուրակը հյուրանոցի շինարարությունից պաշտպանող ակտիվիստներին: Save Vake Park! Փրկե՛նք […]
23.12.2013-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում տեղի էր ունենում դեկտեմբերի 2-ին Երևանում ստարագրված ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը: Զուգահեռ ԱԺ-ի հարևանությամբ տեղի էր ունենում բողաքի ցույց. ակցիայի մասնակիցները համաձայնագրի ընդունումը ՀՀԿ պատգամավորների կողմից որակում էին որպես «պետական մակարդակի ծանրագույն հանցագործություն»: