ԱՐԽԻՎ Ներկայացնում ենք 02.04.2013-ին տեղի ունեցած հրապարակային զրույցի տեսագրությունը։
Ճարտարապետության պատմաբան, Ալվար Աալտոյի թանգարանի հետազոտող, Սևանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի միջազգային խորհրդատու Յոնաս Մալմբերգի դասախոսությունը՝ Պայմիոյի առողջարանի պահպանության կառավարման պլանի ձևավորման նախագծի մասին։ Ալվար Աալտոյի Պայմիոյի առողջարանի, ինչպես նաև Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի Սևանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծերը ընդգրկված են Փոլ Գեթի հիմնադրամի «Պահպանել Արդի» ծրագրի շրջանակում։ Lecture on Paimio sanatorium […]
Քաղաքական արվեստը արվեստգետի պատասխանատվությունն է: Էսթետիկական պատասխանատվություն առաջին հերթին: Հիմա շատ դժվար է էսթետիկական արվեստ անելը: Հենց էսթետիկական արվեստն է քաղաքական, որովհետև մարտահրավերների պատասխանը այդպիսին է: Ինչպես մտածել քաղաքականը, որ լինի էսթետիկական: Այսինքն լինի ճաշակ, ընտրություն: Թող որ վատ ճաշակ: Էսթետիկական ընտրությունը մեզ հնարավորություն է տալիս քննադատաբար վերաբերվել քաղաքական գործիչներին, ստեղծագործական ընտրություն կատարել: Ինչո՞ւ են […]
Ես կխոսեմ երեք փոխկապակցված թեմաների կամ մի թեմայի երեք կողմերի մասին։ Առաջին՝ Օրիենտալիզմ՝ այն բազմիմաստությամբ, որ այս բառն ունի 1980-ականներից ի վեր, ապա՝ ռուսական օրիենտալիզմ եւ վերջապես՝ խորհրդային օրիենտալիզմ։ Առաջին թեմային նվիրված է լայնածավալ գրականություն, երկրորդը անհամեմատ ավելի քիչ է ուսումնասիրված, թեեւ վերջին շրջանում նկատվում է ուշադրության աճ նրա նկատմամբ (վերջին տարիներին հրատարակվել են մի […]
Մշակութային կապիտալ հասկացությունն առաջարկվել է և կիրառության մեջ է մտցվել ֆրանսիացի սոցիոլոգ Պիեր Բուրդյոյի կողմից դեռևս 1960-ական թվականներին: Առաջին աշխատությունները,որոնցում կիրառել է այս հասկացությունը` առավելապես փոխաբերական իմաստով, քան որպես մեթոդաբանական կոնստրուկտ, նվիրված էին կրթական համակարգի վերլուծությանը և կրթական համակարգում երեխաների ունեցած ձեռքբերումների տարբերությունների բացատրությանը: Խոսքը «Մշակութային և սոցիալական վերարտադրություն» աշխատության մասին է, որը Բուրդյոն գրել […]
Ричард Лахман – Как и почему современные государства стали национальными․ Richard Lachmann (Ph.D. Harvard 1983) is professor of sociology at the University at Albany, State University of New York. His book, Capitalists In Spite of Themselves: Elite Conflict and Economic Transitions in Early Modern Europe (Oxford, 2000) received the 2003 American Sociological Association’s Distinguished Scholarly […]
Ժամանակակից հասարակությունները բնորոշող մի խումբ արտահայտություններ. sպառողական հասարակություն, սպառողական մշակույթ, սպառողական վարք, սպառում, սպառողականություն եւ այլն, շարունակում են մնալ լայնորեն քննարկվող թերմաներ ինչպես շուկայական, այնպես էլ ակադեմիական հետազոտություններում։ Սպառողական հասարակության տնտեսական եւ սոցիալական արմատները տարբեր հետազոտողներ գտնում են տարբեր դարաշրջաններում (ոմանք՝ հասնելով միչեւ տասնվեցերորդ դար). զանգվածային արտադրություն, գիտատեխնիկական առաջընթաց, ուրբանացումը, մեծաքանակ եւ բազմազան ապրանքների առկայություն, […]
Զանգվածային մշակույթ Վիդեոբառարանի համար ընտրել ենք մի քանի փոխկապակցված թեմաներ․ զանգվածային մշակույթ, սպառողական հասարակություն, ենթամշակույթներ, կենսաոճեր եւ այլն։ Առաջին թեման զանգվածային մշակույթն (ԶՄ) է, նույն ինքը՝ ցածր մշակույթը։ Անգլերենում օգտագործվում են երկու տերմիններ․ mass culture եւ popular culture, երբեմն որպես հոմանիշներ, երբեմն, հատկապես ՄՈՒ-ի տիրույթում, երկրորդը՝ որպես առաջինի այլընտրանքը։ Popular-ի թարգմանությունը հարուցում է որոշ դժվարություններ։ […]
Հաբիտուս հասկացության մասին խոսելիս նախ պետք է հասկանալ, թե որտեղից է գալիս այս բառը և ինչ է նշանակում, որովհետև այն ունի տարբեր նշանակություններ՝ կիրառվելով թե՛ հասարակագիտությունում, թե՛ այլ գիտությունների կողմից: Ընդ որում, այլ գիտությունների կողմից հաբիտուս եզրույթն օգտագործվում է շատ ավելի վաղ շրջանից։ Համարվում է, որ հաբիտուսի մասին առաջինը խոսել է Արիստոտելը՝ այն կոչելով հունարեն […]