Ֆրանսահայ փիլիսոփա Ժիրայր Մալխասյանը քննարկում է ժողովրդավարությունը մեկնաբանող տարբեր տեսական մոտեցումներ՝ միաժամանակ հարցադրելով ռեալ ժողովրդավարության դրսևորումները։ Ի՞նչ մտահոգություններ և վեճեր կան Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, ժողովրդավարության շուրջ, ինչպե՞ս են կուսակցությունները հարմարվում միտումներին՝ կորցնելով գաղափարական առանցքը և ինչպես են հարաբերվում մշակույթն ու ժողովրդավարությունը
Կարեն Ադոնցը քննարկում է Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները և դրանց հնարավոր կարգավորումը ցանցային շուկաների ստեղծման միջոցով։
Նարինե Խաչատրյանի դասախոսությունը սոցիալ–հոգեբանական դիտանկյունից Հայաստանի հասարակությունը, դրա արժեքները և փոխակերպման հեռանկարները հասկանալու մասին է։ պատկերը`Բուն TV
Ինչպե՞ս և ինչու՞ էր խորհրդային ռեժիմը ճնշում 1970–1980–ականների դիսիդենտական շարժումը և որո՞նք էին դիսիդենտական պայքարի պրակտիկաները։ Մտածե՞լ ենք արդյոք, թե որքանով են վերարտադրվում ճնշման այդ մեխանիզմներն այսօր և արդյոք կարող ենք փոխառել դիսիդենտական պայքարի որոշ սկզբունքներ այսօրվա իրականության մեջ։
Հրաչ Բայադյանը ուրիշների սահմանած հայկականությունը հարցականի տակ դնելու անհրաժեշտության մասին. ինչպե՞ս կազմաքանդենք և քննադատենք հպատակության դիսկուրսը՝ տեքստերի, գեղանկարչության, երաժշտության, պատմագրության մեջ, ինչպե՞ս և ինչու՞ դուրս բերենք գաղութարարության կոնկրետ դրսևորումները:
Ինչու՞ խոսել նեոգաղութատիրության և ետգաղութատիրության թեմաների մասին. Ինչպե՞ս է լինում, որ քաղաքականապես անկախություն ստացած երկրները կարճ ժամանակ անց իրենց դարձյալ տեսնում են նախկին տերերի, կամ էլ նոր գերտերությունների ազդեցության տակ: Ուրեմն ապագաղութացումը այնքան էլ արդյունավետ չի եղել, կամ արդյունքները չեն համապատասխանել ակնկալիքներին:
Ֆեմինիզմի զարգացման պատմության, տեղական համատեքստի հետ դրա կապի, հայրիշխանության ու մայրիշխանության առնչությունների և այլ կարևոր հարցերի մասին խոսում է Լարա Ահարոնյանը:
2014-ի ամռանը հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի մասին խոսում է Արփինե Գալֆայանը
Մտածե՞լ ենք արդյոք, թե ինչ առանցքների ներքո կարող ենք դիտարկել մեր հասարակությունը։ Ավելի շատ ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ, ինդիվիդուալիստակա՞ն, թե՞ կոլեկտիվիստական է մեր խմբային վարքը։ Ինչպե՞ս են հարաբերվում ավանդականությունն ու կոնսերվատիվությունը, ձևն ու բովանդակությունը։ Ի վերջո, ի՞նչ կարող է տալ հոգեբանությունը՝ հասկանալու հասարակական գործընթացներն ու երևույթները։