Վավերագրական ֆիլմն անդրադառնում է հայաստանյան սոցիալ-տնտեսական, քաղաքական, բնապահպանական խնդիրների ընկալմանը և լուսաբանմանը։ Մասնավորաբար՝ Ալավերդի քաղաքի և դրա անբաժանելի մասի՝ պղնձամոլիբդենային կոմբինատի փոխառնչություններին։ Ի ցույց են դրվում սոցիալական իրականության և դրա լուսաբանման հակասությունները՝ դիտողին թողնելով եզրահանգում անելու գործը: Հեղինակ` Անուշ Տիտանյանի Նախագծի ղեկավար` Դավիթ Ստեփանյան Ֆիլմն իրականացվել է «ACTV այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի» շրջանակում, Ժողովրդավարության եվրոպական […]
Ֆիլմը պատրաստվել է ACTV նախագծի «Այլընտրանքային լուսաբանում» կարճ դասընթացի շրջանակում
«Ուտոպիանա.ամ» կազմակերպության «ACTV. Քաղաքացիական լրագրություն» դասընթացի շրջանակում իրականացվեց լրագրողական հետազոտություն Երևանում և Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի մարզերի 4 բնակավայրերում, որի նպատակն էր պարզել հարցվողների պատկերացումներն առաջիկա 10 տարիների կյանքի մասին: Արդյունքը՝ իրարից զգալի տարբերություններով, ներկայացնում ենք ֆոտոֆիլմի և տեքստի տեսքով: 8-15 տարեկանների խմբում մարզաբնակ հարցվողների մեծ մասն իր ապագան տեսնում է հայրենիքում, բայց ոչ ծննդավայրում, […]
Հանրային ոլորտի ինչպիսի՞ ընկալումներ կան արդի Հայաստանում, ինչպիսի՞ն էր հանրային ոլորտը խորհրդային ժամանակներում, որո՞նք են հանրային ոլորտի առաջնահերթ խնդիրները, որտե՞ղ և ովքե՞ր են կայացնում հանրային կյանքը կարգավորող որոշումները և ովքե՞ր իրավունք ունեն մասնակից լինելու այդ գործընթացին. այս հարցերի շուրջ մտորում են արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը և արվեստաբան Վարդան Ազատյանը: Ֆիլմում ներկայացվում է նաև 20-րդ դարի […]
Ինչպե՞ս է այսօր ընկալվում «հանրային» հասկացությունը: Արդյո՞ք դրան առնչվող մյուս հիպոթեզները պարզ են ու հստակ: Արդյո՞ք գործում է «հասարակական»-ի ընկալման և սոցիալական կառույցի միջև կապը: Որքանո՞վ են շոշափելի հանրայինի, սոցիալականի, պետության և մասնավորի միջև եղած սահմանները: Փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակերում իրականացված հարցազրույցների շարքը փորձ է տեղեկանալու տարբեր սոցիալական խմբերում շրջանառվող կարծիքներին ու պատկերացումներին` միաժամանակ […]
Տևողությունը` 62 րոպե (running time, 62 min) Լեզուն` հայերեն, անգլերեն ենթագրերով (Armenian, English subtitles) Ֆիլմը վավերագրական նկարահանումների միջոցով պատմում է Հայաստանի հեռանկարի վերաբերյալ երկու հակադիր պատկերացումների, հակադիր մշակույթների ու արժեքների մասին: Մի կողմում հանքարդյունաբերությունն է, որը տեղի է ունենում ի հաշիվ բնապահպանական ու սոցիալական գործոնների անտեսման և կառավարողների զուտ անձնական տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծմանն […]
Հեղինակներ` Արեւիկ Մարտիրոսյան, Վահե Բուդումյան Էյֆորիա. (հին հուն. εΰ` «լավ» եւ φέρειν` «կրել») զգացմունքային եւ մտավոր վիճակ` բնութագրվող ցնծության եւ երջանկության ուժեղ զգացողությամբ: 2011 թ.-ի հունվարի 1-ին, քաղաքապետ Կարեն Կրապետյանի որոշմամբ, Երևանում արգելվեց բացօթյա առեւտուրը, ինչին հաջորդեցին բողոքի պարբերական ակցիաներ: Ապրուստի միակ միջոցը կորցրած բացօթյա առեւտրով զբաղվող անձինք պահանջում էին վերականգնել իրենց աշխատատեղերը: Բողոքի ցույցեր տեղի ունեցան տարբեր պետական կառույցների […]