Քաղաքապետարանի մոտ կոռումպացված պաշտոնյաներ Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույց անց կացնող քաղաքացիները օգոստոսի 23-ին ժամը 19:00-ին պատրաստվում էին խաղալ «Մի թանկացման պատմություն» թատերական ներկայացումը: Ոստիկանները փորձեցին խոչընդոտել ներկայացմանը, ինչի հետևանքով բախում սկսվեց:
12.08.2013
09.08.2013 Մի խումբ քաղաքացիներ իրենց աջակցությունը հայտնեցին նստացույց հայտարարած ակտիվիստներին, որոնք պահանջում են Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը
մեկնաբանում են՝ Սևակ Մամյան Վահե Գևորգյան Կարեն Հարությունյան Վահագն Մինասյան Գայանե Մելքոմ Մելքոմյան Գոռ Առաքելյան
01․08․2013 «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները շարունակում են բողոքի ցույցերը՝ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով։
Երևան քաղաքի հանրային տրասնպորտի ուղեվարձի ապօրինի թանկացման դեմ բողոքի ու բոյկոտի 3րդ օրը: Ուղեվարձի թանկացման արդյունքում ձևավորվել է մի քանի հազարի հասնող քաղաքացիական ակտիվիստների խումբ, որը իրականացնում է հանրային իրազեկման ակցիաներ, երթեր և անելիքներն ամփոփում ամենօրյա մեծ ժողովներում Մաշտոցի պուրակում: Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայքարի արդյունքում պահպանված հանրային տարածք է և այժմ ստացել է նոր նշանակություն: