Ինչպե՞ս և ինչու՞ էր խորհրդային ռեժիմը ճնշում 1970–1980–ականների դիսիդենտական շարժումը և որո՞նք էին դիսիդենտական պայքարի պրակտիկաները։ Մտածե՞լ ենք արդյոք, թե որքանով են վերարտադրվում ճնշման այդ մեխանիզմներն այսօր և արդյոք կարող ենք փոխառել դիսիդենտական պայքարի որոշ սկզբունքներ այսօրվա իրականության մեջ։
Հրաչ Բայադյանը ուրիշների սահմանած հայկականությունը հարցականի տակ դնելու անհրաժեշտության մասին. ինչպե՞ս կազմաքանդենք և քննադատենք հպատակության դիսկուրսը՝ տեքստերի, գեղանկարչության, երաժշտության, պատմագրության մեջ, ինչպե՞ս և ինչու՞ դուրս բերենք գաղութարարության կոնկրետ դրսևորումները:
Ինչու՞ խոսել նեոգաղութատիրության և ետգաղութատիրության թեմաների մասին. Ինչպե՞ս է լինում, որ քաղաքականապես անկախություն ստացած երկրները կարճ ժամանակ անց իրենց դարձյալ տեսնում են նախկին տերերի, կամ էլ նոր գերտերությունների ազդեցության տակ: Ուրեմն ապագաղութացումը այնքան էլ արդյունավետ չի եղել, կամ արդյունքները չեն համապատասխանել ակնկալիքներին:
Ֆեմինիզմի զարգացման պատմության, տեղական համատեքստի հետ դրա կապի, հայրիշխանության ու մայրիշխանության առնչությունների և այլ կարևոր հարցերի մասին խոսում է Լարա Ահարոնյանը:
2014-ի ամռանը հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի մասին խոսում է Արփինե Գալֆայանը
Մտածե՞լ ենք արդյոք, թե ինչ առանցքների ներքո կարող ենք դիտարկել մեր հասարակությունը։ Ավելի շատ ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ, ինդիվիդուալիստակա՞ն, թե՞ կոլեկտիվիստական է մեր խմբային վարքը։ Ինչպե՞ս են հարաբերվում ավանդականությունն ու կոնսերվատիվությունը, ձևն ու բովանդակությունը։ Ի վերջո, ի՞նչ կարող է տալ հոգեբանությունը՝ հասկանալու հասարակական գործընթացներն ու երևույթները։
“Сейчас никто не требует социализма, все требуют хорошего капитализма образца 1950-ых годов. Но средств в мировом масштабе нет, они уже расписаны. И расписаны они западными правительствами. Это приводит к инерционной ситуации, когда, казалось, ничего не меняется. Но меняется, потому что государства подтачиваются, они рушатся… Разваливаются государственные структуры по всему миру. В этом главная опасность сегодняшней […]
«Անցումային շրջանում քաղաքական ու տնտեսական հարթություններին զուգահեռ չդրվեց մշակութային մոդեռնիզացիայի խնդիրը։ Որպես այդ անտեսման հետևանք՝ խորհրդային մոդեռնի նարատիվները չվերակոդավորվեցին կապիտալիսական մոդեռնի: Խոսքը վերաբերում է հատկապես ազատության և հավասարության նարատիվներին, որոնք կային խորհրդային մոդեռնում։ Ավելին, անցման առաջին տարիներից շատ հետաքրքիր կերպով ձևավորվեցին մոդեռնին հակադիր՝ անհավասարության և արտոնյալության նարատիվները», – Աղասի Թադևոսյան: Լուսանկարը` :Բուն TV
«Նարատիվ» բառը փորձելով թարգմանել հայերեն՝ ես հարմար գտա օգտագործել «պատում» բառը: Չգիտեմ՝ որքանով հաջող, բայց ես իմ դասերի ժամանակ օգտագործում եմ այդ բառը նարատիվ բառի հետ հավասար կամ նրա փոխարեն: Պատում բառը ունի առավելություն մեզ հայտնի մյուս բառերի նկատմամբ նրանով, որ որոշ ընդհանրացված իմաստ ունի` հերոսապատում, հայապատում… Կարճ սահմանում՝ ինչ է պատումը: Պատումը լեզվի կազմակերպումն […]