13.03.2012, ժամը` Քաղաքացիական Անկախ և Արդար Դատարանի (Ք. Երևան Մաշտոցի պուրակ) դռնբաց դատական նիստում քննվեց ինքնորոշված քաղաքացիների հայցն` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժման պահանջի մասին:
Ըստ Ինքնորոշված քաղաքացիների (այսուհետև` համահայցվորներ)` Երևանի քաղաքապետարանի (այսուհետև` պատասխանող) կողմից տեղի է ունեցել հանրային կանաչ տարածքի անօրինական կառուցապատում, ինչի արդյունքում խախտվել են Համահացվորների ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, հանգստի իրավունքը և շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը:
Վճիռը կհայտարարվի մարտի 16-ին ժամը 15:00-ին: