2016թ-ի հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորումը գրավեց Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը (ՊՊԾ), ինչին հաջորդորդեցին մի քանի օր շարունակվող ցույցերը: Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից մեկնարկած երթի ցուցարարները Սարի թաղում և Խորենացի փողոցում բախվեցին ոստիկանների հետ: Ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր, որից տուժեցին շուրջ երեք տասնյակ լրագրողներ, Սարի թաղի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016թ-ի տարեկան զեկույցի հուլիսի 29-ը աննախադեպ էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թիրախավորելու առումով: ԽԱՊԿ-ի տվյալներով տուժել է 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվել են ֆիզիկական բռնությունների՝ ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվել են տարատեսակ այլ ճնշումների և հետապնդումների: Սերժ Սարգսյանը, անդրադառնալով լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին, հորդորեց մոռանալ կատարվածը՝ նշելով, որ անհրաժեշտ հետևություններ են արվելու: Մեկ տարի անց այդ դեպքերով հարուցված քրեական գործով 9 քաղաքացիական անձանց մեղադրանք է առաջադրվել, որոնցից 7-ը տուգանքով ազատ են արձակվել:
Տեսանյութը պատրաստվել է «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի «Այլընտրանքային լուսաբանում» դասընթացի շրջանակում:
Տեսական մասի ղեկավար՝ Դավիթ Ստեփանյան
Գործնական մասի ղեկավար՝ Վահե Բուդումյան
Հեղինակ՝ Նանե Պետրոսյան
Օգտագործվել են՝ ArmLur.am-ի, CIVILNET-ի, Ա1+-ի, President.am-ի տեսանյութերը:
Տարեկան զեկույցը՝
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.