ACTV-ն ներկայացնում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Նարե Սահակյանի դիպլոմային աշխատանքը
ինչքանո՞վ են զանգվածային բողոքները հարաբերվում հանրային ոլորտի հղացքի հետ: արդյոք անհատական արտահայտությունների պակասը, զգացմունքային պոռթկումների ավելցուկը և քննադատական խորհրդածության բացակայությունը զանգվածային ակցիան հեռու չի տանում դասական հաբերմասյան հանրային ոլորտի հղացքից: տեսանյութը ստեղծվել է այն մտահոգություններից, թե որքանով են արդյունավետ ու հանրային ոլորտին նպաստող մեզանում վերջին տարիներին կատարվող զանգվածային բողոքի ակցիաները:
Փիլիսոփա Աշոտ Ոսկանյան
Փաստորեն այդ ժամանակաշրջանը 60-70ականների Եվրոպայում բավականաչափ ակտիվ ժամանակաշրջան էր` և ուսանողական բողոքներ եղան և քաղաքացիական բողոքներ եղան և մարդիկ կարծես թե պահանջ ունեին համոզված լինելու, որ իրենց ձայնը տեղ հասնում է:դրա համար էլ առաջանում է նաև հաբերմասյան այդ կոնցեպտն այն մասին, որ հասարակայնությունըւ ինչ-որ բան որոշում է և հասարակայնությունը այլևս այնքան նշանակալից է դառել նաև մասմեդիայի զարգացման պատճառով, որ նրա խոսքը կարող է տեղ հասնել: Ես ձեզ բերեմ մի տարօրինակ օրինակ, քանի որ դուք խոսեցիք ուսանողական բողոքների մասին, դուք գիտեք, որ Ֆրանսիայում և Գերմանիայում են տեղի ունեցել դրանք: Եվ ահա Հաբերմասը և նրա ուսուցիչները` Ադորնոն, Հարկհայմերը և այլք ինչ-որ տեղ եղել են գերմանական ուսանողական շարժման համար մեծագույն հեղինակություններ, որովհետև իրենք, որպես ֆրամնկֆուրդյան քննադատական դպրոցի ներկայացուցիչներ շատ քննադատաբար էին մոտենում հասարակությանը և ուսանողները նրանցով են ոգևորվել: Եվ երբ այդ ուսանողական շարժումները տեղի են ունեցել, նրանք ինչ-որ տեղ դիստանցավորվել են, այսինքն կոպիտ ասած տեր չեն կանգնել: Տեր չեն կանգնել ոչ թե նրա համար, որ չեն ուզեցել, որ որովհետև համարել են, որ եթե իրենք քննադատում են մի բան է, բայց եթե ծայրահեղ, նույնիսկ բռնության գնացող ուսանողական շարժեր կան, դա հարմար ձև չի, կամ էլ ուղղակի իրենք տեսնում են բացասականը, բայց չգիտեն թե ինչն է ձևը սրա լուծելու:Եվ ահա իրենց մի կողմ կանգնելը շատ վրդովեցրել է ուսանողներին:Նրանք այնպիսի օբստրուկցիայի են ենթարկել Ադոռնոյին, որ նա գնացել է տուն ու ընդհանրեպես 2 ամսից մահացել է: Իսկ Հաբերմասի պես մարդուն մի սեմեստր դաս չէին տվել, որովհետև համալսարանի ղեկավարությունն ասում էր, մենք գիտենք, որ դուք համաշխարհային մասշտաբի գիտնական եք, բայց համալսարանը ուսանղների համար է, և եթե ուսանողները սկզբունքորեն ձեր դասախոսություններին չեն գալիս, իսկ նրանք չեն գալիս է նշան բողոքի, ապա ստիպված ենք ձեր դասախոսությունները հանել:
Գրաքննադատ Սիրանուշ Դվոյան
Ես գոնե ինչքան որ հետևում եմ ֆեյսբուքյան արձագանքներին, ավելի շատ հասկանում եմ, որ այստեղ տեղի են ունենում անհատական էմանսիպացիաներ: Զանգվածային ներգրավում կամ էդ զանգվածների կազմակերպում, գոնե միչև հիմա ես էդ զգացողությունը չեմ ունեցել, որ ստեղ զանգվածների ներգրավման հարց ա դրվում, ավելի շատ անհատական էմանսիպացիներ են և էդքանով լավ են:
Արվեստի քննադատ Նազարեթ Կարոյան
Հասարակության կյանքը կազմակերպված է երեք ոլորտներով, դա մասնավոր ոլորտն է, հանրային ոլորտն է և պետական ոլորտը այդ իմաստով հանրային ոլորտը միջանկյալ դիրքում է պետականի և մասնավորի միջև:այսինքն որպեսզի հասկանանք, որ գոյություն ունի հանրային ոլորտ, պետք է ստրուկտուրավորված լինի նախ իշանությունը, ապա մասնավոր ոլորտը:Այս ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր ֆունկցիան: Մասնավոր ոլորտը դա մասնավոր կյանքի և բիզնեսի ոլորտն էպետական իշխանության ոլորտը նախևառաջ քաղաքականության ոլորտն է, վարչարարական ոլորտը: Եվ հանրային ոլորտում այս երկուսը հանդիպում են իրար: Դա այն ոլորտն է, ուր անհատ մարդը կարողանում է իր կարծիքն արտահայտել, մարդկանց խմբերը կարողանում են իրենց կարծիքը ձևավորել, մի կողմից պաշտպանելու իրենց շահը, մյուս կողմից ազդելու պետական կարգի վրա:
Հանրային ոլորտը ինչ-որ առումով երկու տիպի պայքարի ոլորտ է` մեկը խոսելու, հրապարակախոսության, մյուսը գործելու ոլորտը, ակցիաների ոլորտը, դրանք կարող են լինել ցույցեր, պիկետներ, զանազան քաղաքացիական ակցիաներ, որոնց միջոցով կազմակերպվող հանրությունները իրենց կարծիքն են բյուրեղացնում, տեղ հասցնում, որպեսզի դրանով ազդեն իշխանությունների գործողությունների վրա:
Սիրանուշ Դվոյան
Ընդհանուր մտահոգություններով հավաքվելն ու էդ մտահոգությունները ասելը դեռ չի նշանակում դրա շուրջ խորհրդածել:Այսինքն մտահոգություններն ինձ թվում է բոլոր տեղերում էլ անընդհատ արտահայտում ենք, բայց դրա շուրջ ընդհանուր խորհրդածել և դրա համար ինչ-որ բաներ նախաձեռներ դեռ որ չեմ տեսնում: Այսինքն ընդհանուր նախաձեռնություններ չեմ տեսնում:
Աշոտ Ոսկանյան
Խնդիրը լուծել կարելի է նախևառաջ ռացիոնալ քննարկումների միջոցով: Դուք գիտեք,ոչ Հաբերմասի փիլիսոփայությունը ոտքից գլուխ ռացիոնալիստական էր, և ես ինքս էլ ռացիոնալի կողմնակից եմ, բայց որքան ապրում եմ, այնքան համողժզվում եմ, որ այդ ռացիոնալը գոնե մեր պես երկրներում այդքան էՙլ չի աշխատում, քանի որ մարդիկ հակված չեն ռացիոնալ փաստարկները լսելու, երբերմն էմոցիան ահռելի ուժ է:
Էմոցիան էմոցիա, ամբողջ խնդիրն այն է, որ ընդվզումով, պոռթկումով մի բան կարող է սկսվել, բայց արդյունք կարող է տալ, եթե մարդիկ նստում են զացիոնալ քննարկում են և գալիս են կոմպրոմիսների, որովհետև ի վերջո հասկանալի է , որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, իսկ հնարավորը պետք է միայն կոմպրոմիսներով:
Նազարեթ Կարոյան
Պիտի հիշենք, որ մենք ապրում ենք տարբեր գնահատականներով Հայաստանի երկրորդ կամ երրորդ հանրապետություններում: Հանրապետություն բառը ինքնին արդեն նշանակում է հանրային ոլորտի առկայություն: եթե այդպես փորձենք ճշտել, ուրեմն տասնութ թվականի մասյիսի քսանութը Հայաստանում հանրայինի մասին է խոսում: Բայց մեր քաղաքն ու երկիրը շատ վայրիվերումներով է զարգացել, մենք ապրել ենք ամբողջ սովետական միության շրջանը, որտեղ հանրայինը որպես այդպիսին գոյություն չուներ, կամ այն ուզումպացված էր պետական ոլորտի կողմից, պետական ոլորտին էր վերագրվում հանրային նշանակություններ, և այդ տեսակետից հանրային ոլորտին տեղ չէր մնում և հանրային ոլորտը տրանսգրեսիայի մեջ էր արտահայտվում և խոսքն էլ խոսք չէր,բաց հրապարակային խոսք չէր, այլ ավելի բամբասանքներ էին կամ մատնություններ, անոնիմ խոսք էր:
Աշոտ Ոսկանյան
Բարդությունը, որ բոլոր հետխորհրդային երկրներում կա, այն է, որ մարդիկ շատ հաճախ իրենց մասնավոր շահը հետամուտ են լինում ոչ լեգալ ձևով, ներքին պայմանականություններով` ընկերական բարեկամական, այստեղ է առաջանում ՙկարգին՚ հասարակությունը, որտեղ դու ոչ թե օրենքով ես լուծում խնդիրը, այլ ՙկարգին ձևերով՚, այսինքն այլ կանոններ են սկսում աշխատել, ուր դուք այդ հարցերը պարզում եք և սա փաստորեն մի ձև է, որը մի կողմից ասում են որ կոռուպցիա է և իսկապես կոռուպցիա է, բայց մյուս կողմից եթե դա քո հիմնական ձևն է հարաբերություններ պարզելու, արդեն շատ դժվար է:
Նազարեթ Կարոյան
Իզուր չէ, որ մշակույթում, արվեստում, հատկապես 60-70ականների թափ առավ այլախոհական շարժումներոը, որոնք հանրայինի զանցառական դրսևորումներն էին, և որոնք հույս էին ներշնչում, որ այդ այլախոհության միջոցով կարելի է հասնել կարգի փոփոխության:
Աշոտ Ոսկանյան
Ինձ համար Հայաստանում շատ պակասում է, և Հայաստանը առհասարակ չունի այդ տրադիցիան, դա արհմիութենական շարժումներն են, բայց այն այսօր ակնկալել Հայաստանում շատ դժվար է, որովհետև այդ շարժումը այսօր ամենուրեք անկում է ապրում, քանի որ չկան այն մեծ զանգվածները, որոնց շահը նույնական լիներ:
Սիրանուշ Դվոյան
Ես գոնե չեմ տեսել, որ հրապարակում տենց հարց դրվի, որ ստեղծվեն արհկոմներ, որով աշխատավոր մարդը պաշտպանված կլինի իկրավական առումով, կկարողանա դուրս գալ իր իրավունքը պաշտպանելու: Ասենք տենց ստրուկտուրաներ ստեղծվելու մասին հարց չի դրվում ընդհանրապես: Ոնց ա պատրաստվում էդ փոփոխությունը, էդ հանրային ոլորտը ոնց ա ձևավորվում, եթե տենց ստրուկտուրաների հարց չի դրվում ընդհանրապես:
ՀԳ- Սիրանուշ Դվոյանը այս մասին խոսել է նաև այստեղ. http://www.lragir.am/index.php/arm/0/interview/view/69433
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.