21.12.2012
Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ:
Ակցիան նպատակ ուներ կոչ անել գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը և մասնակցել մեր կյանքին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը:
Ստեղծված նոր իրավիճակի մանրամասները ներկայացնելու համար դեկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին բոլորին հրավիրում ենք Մաշտոցի պուրակ:
Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները հանրությանը կներկայացրեցին առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները և ծանոթացրեցին առաջիկայում նախատեսված գործողություններին:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաև ներկայացրեց նախաձեռնության մանիֆեստը և Թեղուտի պայքարի սկզբունքները: Բոլորին կոչ արվեց ներգրավվել աշխատանքներին և աջակցել Թեղուտի պաշտպանությանը:
Այնուհետև տեղի ունեցավ երթ Մաշտոցի պուրակից դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ տրամադրվեցին նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության առաջնահերթ նպատակներն են՝
1. Դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը
2. Վերականգնել պառճառված վնասը
3. Պատասխանատվության ենթարկել անօրինական որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին և մասնավոր ընկերության ներկայացուցիչներին, ովքեր մասնակից են եղել Թեղուտի հանցավոր ծրագրի իրականացմանը
4. Վերացնել կոռուպցիան հանքարդյունաբերական ոլորտում
Նախաձեռնության Մանիֆեստին ծանոթացիր այստեղ
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.