Ճարտարապետների միության երիտասարդական ակումբի “Ճարտարապետական հանդիպումներ” նախաձեռնության շրջանակում հանդիպում Ռուբեն Արևշատյանի հետ, ով ներկայացնում է «Քաղցր 60-ականներ» նախագիծը:
«Քաղցր 60-ականներ»-ը փորձարարական, կուրատորական, գիտական ու կրթական ուսումնասիրության երկարաժամկետ նախագիծ է, որը ժամանակակից արվեստային ու տեսական դիրքերից հետազոտում է 1960 ականների հեղափոխակւան շրջանի թաքուն մնացած տարածքները՝ իր շուրջը զարգացնելով շահագրգիռ և համագործակցող անհատների ու հաստատություննների լայն ցանց։
«Քաղցր 60-ականներ»-ի կուրատորական և արվեստային կիզակետը հետգաղափարխոսական հասարակություններն են (հետխորհրդային, հետսոցիալիստական, Արևելաեվրոպական, Միջին արևելյան, Արևմտա և կենտրոնական ասիական երկրների, երկրորդ փուլում էլ Չինաստանում և Լատիամերիկայում)՝ համեմատական վերլուծության ենթարկելով և համատեքստայնացնելով 60 -70 ականների պատմական զարգացումը արվեստներում, մշակույթում և հասարակական կյանքում, հետազոտելով դրանց ազդեցությունը ժամանակակից սոցիալ-քաղաքական և մշակութային իրավիճակների ձևավորման մեջ։
Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ www.red-thread.org