Ուտոպիական հանդիպումներ “Աշխատանք” թեմայի շուրջ
Նազարեթ Կարոյան
Պատերազմի տնտեսություն, խաղաղության տնտեսություն. մշակութային զարգացման մի այլընտրանք
Բանախոսությունը վերաբերում է համաշխարհայնացման պրոցեսի մեջ ձևավորվող մշակութային տնտեսությանը: Մասնավորապես տնտեսավարման երկու առանձին տիպերի, որոնք միմյանցից առանձնանում են դրանց շրջանակներում կառուցվող հարաբերություններով, արտադրության կառավարմամբ, արտադրանքը շրջանառության մեջ դնելիս` բանեցվող քաղաքականությամբ, սպառման ծավալների ու շուկայի ակնկալիքով:
Ելնելով այս կամ բնութագրից կամ ուղեկից գործոնից դրանցից մեկը բանախոսը բնորոշում է իբրև Պատերազմի, մյուսը` Խաղաղության տնտեսությունը:
Եզրահանգման մեջ բանախոսը հիմնավորում է, որ Հայաստանի մշակութային տնտեսությունը վերակառուցելիս այն պետք է ուղղորդել արտադրության կազմակերպման ու շրջանառության` խաղաղության տնտեսությանը բնորոշ ձևերը: Սա թույլ կտար համագործակցել ու մասնակիցը դառնալ համաշխարհային տնտեսության զարգացման մոդելների մշակմանը և օրակարգերի ձևավորմանը:
Հանդիպումներ շարքը իրականացվում է Ուտոպիանա կազմակերպության «Աշխատանք» տարեկան թեմատիկ նախագծի շրջանակներում, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) հետ համագործակցությամբ:
Տարեկան այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնելու մի երկարատև նախագիծ, որը հետազոտությունների, հանդիպումների և սկիզբ առած նոր նախագծերի առանցքում կունենա աշխատանք հասկացության հարցադրումը, դրա ուսումնասիրությունը՝ արվեստի բնագավառն ընդունելով որպես պլատֆորմ: Որպես նախագծում հարցադրվող մետաթեմաներ կառանձնացվեն հետևյալները.
Արվեստի տեղը հասարակության մեջ, Էսթետիկ ու տնտեսական-
մետաթեմաների շարքը կլրացվի ըստ մասնակիցների առաջարկների:
Տես նաև՝
Արա Նեդոլյան – Համաշխարհային ճգնաժամի անլուծելիությունը՝ և լուծման եղանակները
Արման Գրիգորյան – Լիբերտար Սոցիալիզմ