Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակներում 2014-ի մայիսի 13-ին Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդն այցելեցին Մաշտոցի պուրակ: Այցի կապակցությամբ իշխանությունները դրսից ժամանած հեղինակավոր հյուրի աչքից թաքցրել էին պուրակի հարևանությամբ գտնվող աղքատիկ շինության տեսքը՝ բնակիչների հետ միասին բառացիորեն պաստառի ետևում թողնելով այն: Պաստառապատվել էին նաև հարակից այլ շինությունների ոչ բարեկարգ մասերը:
10 ամիս անց պաստառների մեծ մասը հառացվել է, բայց մի քանի պատուհան դեռ մնում են պաստառապատ: