Երևան քաղաքում կան հանրային տարածքներ, որոնց նպատակահարմար կամ գործածելի լինելը գտնվում է վիճելիի ոլորտում մի շարք պատճառներով: Էկոլոգիական-առողջապահական տեսանկյունից առանձնակի ուշադրության է արժանի Հյուսիսային պողոտան` բետոնից, ապակուց և քարից բաղկացած մի ծավալ, որտեղ գրեթե բացակայում է կանաչ գոտին: Բժիշկ-թոքաբանի պնդմամբ ՝ պողոտայում «շնչելու օդ չկա»: Մինչ օրս քաղաքում շարունակ կրճատվում է բուսականությունը, փոխարենը հայտնվում են զանազան շինություններ, որոնց գոյությունը արդարացված չէ հաճախ:
Միաժամանակ տագնապալի չափերի է հասնում Հայաստանում բնական ռեսուրսների չարաշահումը, բնության վերափոխումն ի նպաստ ստվերային հանքարդյունաբերության. մասնավորապես՝ ապօրինի ծառահատումները Թեղուտի անտառում:
«Զոհված ծառերի հուշահամալիր» նախագիծը թույլ է տալիս զուգահեռ անդրադառնալ վերը նշված երկու ոլորտներին` ստեղծելով շփման նոր եզր քննարկումների համար: Ծառահատումների վայրերից Երևան տեղափոխվելիք և Հյուսիսային պողոտայում տեղակայվելիք մի քանի տասնյակ կոճղերից կկառուցվի «Զոհված ծառերի հուշահամալիրը»:
Ակցիան իրականացվել է 08.10.2012 “Հանրային զրույցներ” նախագծի շրջանակում:
ACTV նախագիծ
Ֆոկուս արվեստի ՀԿ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025,
Չարենցի փ. 4 շ. բն. 37
էլ. հասցե` actv@focus.org.am
Հեռ. +374 55 781874
ACTV նախագիծ. Ֆոկուս արվեստի ՀԿ Բոլոր նյութերն օգտագործելի և տարածելի են՝ միմիայն հեղինակի անունը նշելու և կայքի ակտիվ հղումը տեղադրելու պարտադիր պայմանով և ոչ առևտրային նպատակներով։ ACTV project. Focus Art NGO. All content on the website is free for use for non-commercial purposes and share-alike provided that authors and active links of materials are mentioned.