04.07.2012
Ակցիա Ազգային ժողովի դիմաց` իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբո/ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Այդ օրը ԱԺ դահլիճում էին նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնց հետ պետք է հանդիպեր Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը:
Բողոքն ուղղված էր հունիսի 17-ին Նեմեց Ռուբոյի ընտանիքին պատկանող Հարսնաքար համալիրում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբոյի) թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների: ՀՀ Քաղաքացի, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից: