«Հնարավոր է «ռեաբիլիտացիայի ենթարկել» մի մայրաքաղաք, որն առկախված է ուտոպիայի և իրականության միջև: Այս հարցն իր մեջ թաքցնում է ժառանգության հարցը. և ոչ միայն թաքցնում է, այլև հեղափոխում է դրա սահմանումը: Իրոք, եթե ժառանգությանը վերագրենք ոչ թե ընտրության գործառույթը, այն է` որոշելու, թե ինչը պիտի պահպանվի, իսկ ինչը` ավերվի, եթե ժառանգություն ասելով հասկանանք նյութական ու նաև` խորհրդանշական իրականության վերապատմականացման գործառույթը, այդ դեպքում միայն Նովի Բեոգրադը գուցե ի վիճակի լինի իր պատմությանը համապատասխանող իմաստ ձեռք բերելու: Վերապատմականացնել, այսինքն` ինքդ քո մեջ ներամփոփել քո պատմության պատմությունը. դա միայն պատմաբանների ոլորտը չէ, այլև` ցանկացած քաղաքացու, ընտանիքի: Վերարժևորել քաղաքային տարածքը չի նշանակում գոհանալ շենքերի ճակատամասերը պատմության փոշուց մաքրելով ու արդիականացնելով: Դա նշանակում է տարածքը վերադարձնել սեփական հիշողությանը, վերականգնել հիսուն տարի առաջ այստեղ ապրելու եկած մարդկանց արժանապատվությունը: Դա նշանակում է ընդունել, որ մեծ մասշտաբի ճարտարապետության համատեքստում քաղաքային տարածքը մեզ շատ բան ունի սովորեցնելու մեր պատմության մասին և այն հարաբերության, որ մենք ունենք այդ պատմության հետ»:
Հանդիպումն իրականացվել է ՈւրբանԼաբ կազմակերպության հետ համագործակցությամբ, Ճարտարապետական հանդիպումներ նախաձեռնության շրջանակում: