Տևողությունը` 62 րոպե (running time, 62 min)
Լեզուն` հայերեն, անգլերեն ենթագրերով (Armenian, English subtitles)
Ֆիլմը վավերագրական նկարահանումների միջոցով պատմում է Հայաստանի հեռանկարի վերաբերյալ երկու հակադիր պատկերացումների, հակադիր մշակույթների ու արժեքների մասին: Մի կողմում հանքարդյունաբերությունն է, որը տեղի է ունենում ի հաշիվ բնապահպանական ու սոցիալական գործոնների անտեսման և կառավարողների զուտ անձնական տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծմանն ի նպաստ։ Մյուս կողմում այն քաղաքացիներն են, ովքեր պայքարում են Հայաստանի ընդերքի, բնական ռեսուրսների անխնա շահագործման դեմ: Ֆիլմում, պատումի ծավալմանը համընթաց, նրանք իրենց մղած պայքարով հանգում են ավելի ու ավելի ընդհանուր ձևակերպումների։ Ստվերային տնտեսության, սոցիալական ու մշակութային բարիքներից օգտվելու քաղաքացիների փաստական անհավասարության հետ մեկտեղ նրանց կոչերը, ելույթներն ու երթերն անդրադառնում են սահմանային գյուղերի տարհանման պատճառով երկրի անվտանգության խարխլման խնդիրներին։
Նախաձեռնությունը ՄԻԺԻ (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ)
http://www.idhr.am/