Հանդիպում-զրույց ճարտարապետ, “ՌեԱրկ” ճարտարապետական միջավայրի ուսումնասիրման կենտրոնի համահիմնադիր, Արեգ Ասատրյանի հետ, որի ընթացքում լուսանկարների միջոցով լուսաբանվում է Նյու-Յորքի կառուցապատման կանոնակարգի հիմնական դրույթները: Բերվում են վերջին տարիներին կառուցված շենքերի օրինակներ, որոնք ներկայացնում են հնի եւ նորի համադրության Նյու-Յորքյան փորձերը: Առաջ է քաշվում Երեւան քաղաքի զարգացման հեռանկարները` ինչպիսի քաղաքում ենք ուզում ապրել մոտակա եւ հեռակա տարիներին… Զրույցի ընթացքում Արեգը պատասխանում է նաեւ ունկնդիրների հարցերին: (Տեղեկություն` Արեգ Ասատրյանը ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկ Ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետը 1980թ. եւ աշխատել է հիմնականում պատմամշակութային հուշարձանների վերականգման բնագավառում: Ավելի քան 11 տարի ապրում եւ աշխատում է Նյու-Յորքում, որտեղ մասնակցում է բարձրահարկ բնակելի եւ հյուրանոցային շենքերի նախագծերի մշակմանը, Իսմայել Լեյվա Արքիթեքթս (Ismael Leyva Architects) ճարտարապետական ֆիրմայում: