Ուտոպիական հանդիպումներ “Աշխատանք” թեմայի շուրջ
Արա Նեդոլյան – Համաշխարհային ճգնաժամի անլուծելիությունը՝ և լուծման եղանակները
Համաշխարհային ճգնաժամը դա ոչ թե մասնավոր տնտեսական անբարենպաստ գործոնների համադրումն է, այլ եղած հասարակական և տնտեսական մոդելի ընդհանուր սնանկության արտահայտություն: Ժամանակակից ոչ մի հասարակություն դեռ չի ընդունել մարդու կյանքի անվերապահ իրավունքը, այլ Ուտոպիական հանդիպումներ «Աշխատանք» թեմայի շուրջ
պայմանավորվում է այդ իրավունք ստանալը մարդու «աշխատանքով»:
Աշխատանքը նշանակում է, որ մարդ հատկացնում է ինքն իրեն, իր մարմինը և իր ապրեու ժամանակը, մեկ ուրիշի ժամանակավոր իշխանությանը, որպեսզի փոխարենը ստանա փող՝ ապրելու իրավունք: Արդյունքում աշխարհի բոլոր
տնտեսությունները, Ամերիկայից մինչև Հայաստան հակված են արտադրելու ոչ թե արդյունք /վերջին հաշվով, փող/, այլ հենց աշխատատեղեր, ավելացնելով աշխարհում ոչ արդյունավետ, էքստենսիվ աշխատանքը, որը կատարվում է ոչ
թե մարդու կամքը իրականացնելու համար, այլ մարդու կամքին շատ հաճախ հակառակ, և արդյունքում սկսում է կլանել ավեի շատ փող, քան արտադրում է: Աշխարհի գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտները, պետությունից մինչև անհատ,
արդյունքում միայն կուտակում են պարտքեր, այլ ոչ թե խնայումներ: Նման համակարգն այլևս ընդունակ է լինելու կատարել միայն մարդկանց և բնության ուժեղացող շահագործում, սոցիալական նվաճումների կրճատում, և միևնույնն է
չի կարողանալու արտադրել մի ապագա, որ ներկայից լավը կլինի: Նման սիսթեմի պահպանումը ձեռնտու է միայն իշխանություն իրականացնող դասակարգերի, քանի որ ամրապնդում է իրենց իշխանությունը ձևականորեն ազատ մարդկանց վրա, մեկնաբանելով նրանց իբրև «աշխատավոր», որոնք իբր թե աշխատանքի կարոտ են ապրում, իսկ աշխատանքը ստեղծում և կազմակերպում են էլիտաները, և այն միշտ էլ բոլորին չի հերիքում:
Որպես փոխարինող համակարգ ներկայացվում է հասարակական-տնտեսական նոր մոդել, որտեղ որ մարդու ապրելու իրավունքը ճանաչվում է անվերապահորեն, և մարդը ստանում է կյանքի համար անհրաժեշտ փող /պայմանական՝ ամիսը 700 եվրո/ առանց որևէ պայմանների, իբրև մարդու իրավունք:
Դրանից հետո՝ մարդը ազատ է մասնակցել իբրև արտադրող տնտեսական կյանքին կամ չմասնակցել, բայց ակնհայտ է, որ մասնակցության դեպքում նա ստանում է գործելու լրիվ այլ մոտիվացիա՝ ոչ թե սովի վախը և հետևաբար՝ ենթարկվելու
անհրաժեշտությունը, այլ՝ իրեն դրսևորվելու, հասարակական-արտադրական կյանքի մասնակցելու միջոցով կայանալու մոտիվացիան: Նման սկզբունքով կառուցվող տնտեսությունը միայն ընդունակ է լինելու կտրուկ բարձրացնել իր արդյունավետությունը, լիովին օգտագործել մարդկության գիտատեխնիկական պոտենցիալը և ստեղծել տնտեսություն, որը կարտադրի ավելին քան կկլանի, հետևաբար, կկարողանա ապահովել ավելի ազատ ու բարեկեցիկ, այլ ոչ ավելի
աղքատ ու անազատ ապագա՝ բոլորի համար: Տնտեսավարման նման մոդելը բերելու է հասարակության կազմակերպման այլ ձևերի, որոնք հիմնված են լինելու ոչ թե հրամայելու և ենթարկվելու, վերադասի և ստորադասի, այլ՝ հավասարների
հարաբերությունների վրա, երբ որ մեկը մյուսին կարող է մասնակից դարձնել իր գործին ոչ թե վարձելով, այլ դարձնելով համասեփականատեր և համատեղ որոշումներ ընդունող:
Նման նախագիծը, որը կրում է համաշխարհային բնույթ, դժվար թե հնարավոր լինի իրականացնել մեկ պետության սահմաններում, և ենթադրում է աշխարհի ազատական ուժերի համար մեկ ընդհանուր քաղաքական պահանջ ձևակերպելու
անհրաժեշտությունը, այն է՝ գործնականում ապահովել մարդու կյանքի իրավունքը՝ դրա համար իրականացնելով համապատասխան հասարակական և տնտեսական մոդելների արմատական փոփոխություն:
Հանդիպումներ շարքը իրականացվում է Ուտոպիանա կազմակերպության «Աշխատանք. արվեստագետը իբրև աշխատող, արվեստագետի դերը հասարակության մեջ» տարեկան թեմատիկ նախագծի շրջանակներում, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) հետ համագործակցությամբ:
Տարեկան այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնելու մի երկարատև նախագիծ, որը հետազոտությունների, հանդիպումների և սկիզբ առած նոր նախագծերի առանցքում կունենա աշխատանք հասկացության հարցադրումը, դրա ուսումնասիրությունը՝ արվեստի բնագավառն ընդունելով որպես պլատֆորմ: Որպես նախագծում հարցադրվող մետաթեմաներ կառանձնացվեն հետևյալները.
մետաթեմաների շարքը կլրացվի ըստ մասնակիցների առաջարկների:
Տես նաև՝
Նազարեթ Կարոյան – Պատերազմի տնտեսություն և խաղաղության տնտեսություն
Արման Գրիգորյան – Լիբերտար Սոցիալիզմ