Ուտոպիական հանդիպումներ “Աշխատանք” թեմայի շուրջ
Արման Գրիգորյան – Լիբերտար Սոցիալիզ, DVD հեղափոխության մանիֆեստ
Լիբերտար-սոցիալիզմը հիմնվում է այն սկզբունքի վրա, որ ամեն մարդ պատկանում է ինքն իրեն, նա իր մարմնի և մտքի տերն է: Մարդը ինքն իր սեփականությունն է: Վերոնշյալ պնդումը դժվար է հասկանալ միայն այն պատճառով, որ մենք չենք վերահսկում մեր կյանքի սկիզբն ու վերջը` ծնունդը և մահը:
«Այո, մեր «Ես»-ն ամբողջությամբ չի վերահսկում մեր մարմինը և միտքը, նրա հոգեբանական և օրգանական պրոցեսները, բայց դա հատուկ է ցանկացած օրգանական և անօրգանական պրոցեսներին, ցանկացած առարկաներին, բույսերին
և կենդանիներին որոնց նկատմամբ մենք ճանաչում ենք մեր սեփականության իրավունքը: Ինքդ քեզ քո սեփականությունը համարելու դժվարությունը կապված է այն հազարամյա պրոպագանդայի հետ, ըստ որի մենք հյուր ենք մեր մարմնի մեջ,
որը գեղեցիկ է հնչում, բայց բացարձակապես համոզիչ չէ: Մեր կողմից մեր մարմինը և միտքը կառավարելու իրավունքը հիմնվում է մեր ինքնասեփականություն լինելու վրա և նույն պատճառով մեզ արգելվում է ոտնձգություն կատարել ուրիշի անհատական ազատության վրա:
Լիբերտար-սոցիալիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որը պայքարում է ավտորիտար բռնության և սոցիալական հիերարխիայի դեմ: Դա բացառումն է բռնությամբ մարդու վզին փաթաթվող որևէ կառավարման, որի ժամանակ նա ստիպված է կատարել գործողություններ, որոնք նա չի ուզում անել: Դա քաղաքական տեսություն է, որը ձգտում է կառուցել հասարակություն, որը հիմնված կլինի հավասարության սկզբունքի և ազատ պայմանավորվածության վրա: Այսօր, սոցիալիզմ ասելիս, գրեթե միշտ հասկանում են պետական սոցիալիզմը, համակարգ, որի դեմ լիբերտար-սոցիալիզմը միշտ պայքարել է: Հետևաբար լիբերտար-սոցիալիզմը դա ձախ շարժում է, որը գտնվում է ընդդիմության մեջ նրան, ինչն այսօր ընկալվում է իբրև սոցիալիզմ` համակարգ, որը իրականում կապիտալիզմի ձևերից մեկն է, ուր, Բենջամին Տակերի բառերով ասած, «մարդը գերի է վերցվել պետության կողմից»:
Լիբերտար սոցիալիզմը հատուկ շեշտում է ինքնաազատագրման, ինքնակազմակերպման, ինքնավարության, ինքնուրույն գործողության դերը, որն առաջարկում է ներկայացվող տեսությունը:
Հանդիպումներ շարքը իրականացվում է Ուտոպիանա կազմակերպության «Աշխատանք. արվեստագետը իբրև աշխատող, արվեստագետի դերը հասարակության մեջ» տարեկան թեմատիկ նախագծի շրջանակներում, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) հետ համագործակցությամբ:
Տարեկան այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնելու մի երկարատև նախագիծ, որը հետազոտությունների, հանդիպումների և սկիզբ առած նոր նախագծերի առանցքում կունենա աշխատանք հասկացության հարցադրումը, դրա ուսումնասիրությունը՝ արվեստի բնագավառն ընդունելով որպես պլատֆորմ: Որպես նախագծում հարցադրվող մետաթեմաներ կառանձնացվեն հետևյալները.
Արվեստի տեղը հասարակության մեջ, Էսթետիկ ու տնտեսական-
մետաթեմաների շարքը կլրացվի ըստ մասնակիցների առաջարկների:
Տես նաև՝
Նազարեթ Կարոյան – Պատերազմի տնտեսություն և խաղաղության տնտեսություն
Արա Նեդոլյան – Համաշխարհային ճգնաժամի անլուծելիությունը՝ և լուծման եղանակները